Հայաստանի մարզերում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններ կստեղծվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստանի մարզերում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններ կստեղծվեն

Հայաստանի մարզերում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններ կստեղծվեն

Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը:

Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը:

Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը՝ շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի գործող ծառայությունների որակը, հանրապետության  10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, յուրաքանչյուրն առնվազն 50 այցելուի հաշվարկով: Բացի այդ, կստեղծվի անկանխատեսելի ու ճգնաժամային իրավիճակներում տարեց անձանց աջակցելու նպատակով հանրապետությունում ճգնաժամային երեք կենտրոն՝ 60 տարեցի համար։

Հանրապետության բոլոր մարզերում կներդրվի տնային խնամքի ծառայությունը:

Թեմայի այլ նորություններ