Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է գործում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է գործում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է գործում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:

Վարչապետը ներկայացրեց երեկ գրանցված դեպքերը և նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը:

 


Վարչապետն ասաց, թե պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք , որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: «Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,- ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը:

Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում, մասնավորապես հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոն է և այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճը լինի, ապա կպայմանավորեն:

Վարչապետն ասաց, որ ի վերջո բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ