Հայաստանը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը

Հայաստանը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այդ կապակցությամբ վերահաստատել է Իսպանիայի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:

«Այսօր տոնում ենք Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մենք վերահաստատում ենք մեր ամուր կամքը շարունակելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության, այնպես և մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը», - Թվիթերում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 27-ին:

Այդ ընթացքում Երևանը և Մադրիդը ստորագրել են 7 փաստաթուղթ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների, քաղաքաշինության և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության, միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների, Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին:

30 տարվա ընթացքում Հայաստանից երեք պաշտոնական այց է եղել արտգործնախարարների մակարդակով:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Հայաստանի և Իսպանիայի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում + ներմուծում) 2020 թվականին կազմել է շուրջ 33 մլն 557 հազար ԱՄՆ դոլար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Սոս Ավետիսյանն է: 2022 թ. հունվարի 13-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Իսկ Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն է Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Թեմայի այլ նորություններ