«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կլինեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կլինեն

Մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ համայնքների միավորմանը կամ երկրի վարչատարածքային կառուցվածքին պետք է նայել ոչ թե դոգմատիկ, այլ որպես դինամիկ փոփոխվող պրոցեսի՝ կախված երկրի առջև ծառացած մարտահրավերներից, տնտեսական զարգացման, ստրատեգիական ուղղություններից:

«Վարչատարածքային փոփոխությունները կատարում ենք հատկապես դեպի համայնքներ իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով: Առաջարկվող վարչատարածքային փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա ՀՀ-ում, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը կլինեն միավորված:

Չմիավորված համայնքներից կլինեն Երևանը, Գյումրին, ևս 5-ը ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ բնակեցված համայնքներն են»,- ասաց Վաչե Տերտերյանը:

«Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց:

«Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները»,- նշեց Ղալումյանը:

Թեմայի այլ նորություններ