Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների մամուլի համար համատեղ հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների մամուլի համար համատեղ հայտարարությունը

Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, որ պետք է գործադրենք ջանքեր այդ հարաբերություններն ավելի սերտացնելու համար: Սա վերաբերում է առաջին հերթին քաղաքական երկխոսությանը: Մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, և այդ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին: Խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, հատկապես, դեռ չիրացված առկա ներուժի մասին: Միասնական ջանքեր պետք է գործադրենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտներում: Ասեմ, որ մոտավոր նախանշել ենք միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Սլովակիային ու Սլովակիայի ժողովրդին ինչպես համաճարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերված աջակցության, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար: Դա վերաբերում է ինչպես Սլովակիայի գործադիր իշխանությանը, այնպես էլ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձևերին:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խոսել են Արցախի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին, անդրադարձ է կատարվել այդ օրերին թույլ տրված հանցագործություններին:

«Խոսել ենք Ադրբեջանի՝ եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին: Մասնավորապես, դա վերաբերում է հայ ռազմագերիներին և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելուն: Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ: Անդրադարձել ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածությանը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Հայաստանի տարածքներ ներթափանցելուն: Խոսել ենք բոլոր առկա խնդիրները խաղաղ, բանակցությունների ճանապարհով լուծելու մասին, մասնավորապես, ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ