Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին  հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Կարևորվել է համագործակցության  սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։ Նախարարներ Արա Այվազյանը և Բռունո Ռոդրիգես Պարիլյան վստահություն են հայտնել,  որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Թեմայի այլ նորություններ