Հայաստանի և Չեխիայի խորհրդարանականները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և Չեխիայի խորհրդարանականները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են

Հայաստանի և Չեխիայի խորհրդարանականները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին:

Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» և Շրջակա միջավայրի նախարարության Թվինինգ ծրագրերի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կարևորել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում չեխ գործընկերների այցը, արժևորել նրանց հետ շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև միջազգային համաձայնագրերին համապատասխան օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկումը, փորձի փոխանակումը:

Հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող չեխական օրենսդրությամբ, մասնավորապես՝ պոչամբարների մաքրման աշխատանքներով, ներկայացրել վերջերս ընդունված  ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի արդյունքում ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը կփոխանցվի ազդակիր համայնքներին:

Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ անցած երեք օրերին եղել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Դիլիջանի ազգային պարկում, «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» ծանոթացել եղջերուների խնամքին:

Զրուցակիցները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են. Չեխիայում նույնպես խնդրահարույց է պոչամբարների առկայությունը:

Չեխ գործընկերները կարծում են, որ Հայաստանը կարող է զարգացնել զբոսաշրջությունը՝ շեշտը դնելով արգելոցներ այցերի վրա:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարությունն առաջնային է համարել, և այդ նպատակով միջոցառումներ են իրականացվում:

Քննարկվել են բնապահպանությանն առնչվող այլ հարցեր: Զրուցակիցները կարևորել են համագործակցության շարունակականությունը:

Թեմայի այլ նորություններ