Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Արցախի թեմի առաջնորդի ուղերձում ասված է.

«Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ուսանողներ Այսօր շատ կարևոր և խորհրդանշական օր է կրթական բոլոր հաստատությունների համար, որովհետև սկիզբ է դրվում ուսումնական մի նոր փուլի՝ լցված նոր սպասումներով և երազանքներով։ Ամեն մի ուսումնական տարվա սկիզբ յուրահատուկ իմաստ և բովանդակություն է ստացել հատկապես մեզ՝ արցախցիներիս համար։ Դպրոցական առաջին զանգը, ամեն անգամ հնչելով, կարծես թե ազդարարում է, որ փորձություններով, տառապանքով անցած մեր երկրում դեռևս չի մարել ապրելու կամքն ու հույսը։ Մեր փոքրիկները, պատանիներն ու երիտասարդները, մեր ազգի քաջ զավակների սխրանքների շնորհիվ, երջանիկ հնարավորություն ունեն գիտելիքի և կրթության մեծ աշխարհ մտնելու իրենց հայրենի հողում, իրենց հայկական դպրոցում և բուհում։ Սիրելի մանկավարժներ, սրբազան է ձեր առաքելությունը՝ հատկապես մերօրյա Արցախում, և Ձեր ձեռքերում է մեր ներկան ու ապագան։ Հակառակ ժամանակի բազում խոչընդոտների և դժվարությունների՝ զինվեք համբերությամբ և Աստծո օգնականությամբ։ Գիտելիքից ավելի՝ փորձեք մեծացնել բարեկիրթ և աստվածավախ սերունդ։ Մաղթում ենք Ձեզ ուժ և կորով՝ նվիրումով կատարելու ձեր գործը։ Դժվարին է ուղին, բայց պտղաբեր և բարի։ Շնորհավոր Սեպտեմբերի 1»։

Թեմայի այլ նորություններ