Հավատարիմ լինել երդմանը. ՀՀ ՄԻՊ-ն ամփոփեց աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հավատարիմ լինել երդմանը. ՀՀ ՄԻՊ-ն ամփոփեց աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները

Հավատարիմ լինել երդմանը. ՀՀ ՄԻՊ-ն ամփոփեց աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները

Ճգնաժամային ու բարդ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսպես բնորոշեց իր աշխատանքային 6 տարվա գործունեությունը: Հրավիրված ամփոփիչ ասուլիսում Արման Թաթոյանը ներկայացրեց իր գործունեությունը 2016 թվականի փետրվարից սկսած: Նա նշեց, որ աշխատանքային առաջին իսկ օրից դժվարին ժամանակ էր:

«Առաջին օրից սկսած աշխատանքները տարվել են բարդ ու ճգնաժամային իրավիճակներում: Այդ ընթացքում ես մշտապես առաջնորդվել եմ կարևոր սկզբունքներով՝ հավատարիմ լինել երդմանը, անել ամեն ինչ, ու անել այնքան, որքան անհրաժեշտ է: Պաշտոնավարման մեկնարկին հաջորդեց ապրիլյան պատերազմը: Ապրիլի 3-ին ես արդեն գտնվում էի Արցախում: Դրանից հետո Տավուշում ու այլ հատվածներում հրադադարի խախտումների դեպքերն էին: Բոլոր անհրաժեշտ տեղերում մշտապես իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ»,-ասաց Արման Թաթոյանն՝ ամփոփելով աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները:

Տարին լարված էր, տեղի ունեցան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններ: Դրան հաջորդող տարին նույնպես բարդ էր, որովհետև վերաբերում էր այդ գործի շրջանակում ձերբակալվածների, կալանավորվածների իրավունքների պաշտպանությանը, նրանց պահվելու պայմաններին:

«Այնուհետև սկսվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունները (խմբ. հեղափոխություն): Մենք այստեղ աշխատել ենք գիշեր-ցերեկ: Աշխատանքային խմբերով հաճախ լուսացրել ենք ոստիկանության բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,-ասաց Արման Թաթոյանը:

2020 թվականի հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիա Տավուշի ուղղությամբ: Գնդակոծվում էին խաղաղ բնակավայրերը: ՄԻՊ-ն իրականացնում էր փաստահավաք աշխատանքներ, կապի մեջ են եղել միջազգային կազմակերպությունների հետ:

ՄԻՊ-ի համար լարված էր քովիդյան ժամանակաշրջանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ աշխատել են մի քանի ուղղությամբ՝ իրազեկումներ, մեկուսացումներ, վերահսկողություն՝ պետական կառույցների նկատմամբ:

2020 թվականի սեպտեմբերին սանձազերծվեց աղետաբեր պատերազմը, որն ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ավերվեցին բնակավայրերը: Արման Թաթոյանը նշեց, որ խախտումները չսահմանափակվեցին ու շարունակվեցին սահմանային բնակավայրերի ուղղությամբ:

«Այս ամբողջ ընթացքում այնպիսի զգացողություն է, որ մենք, կարծես, դեռ գտնվում ենք պատերազմի մեջ: Աշխատանքի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք դիմումների ու բողոքների շեշտակի աճ: Եթե 2015-ին գրավոր և բանավոր դիմումները եղել են 5214, ապա 2020 թվականին՝ 14 հազար 780, 2021-ին՝ 21 հազար 118»,-ասաց Արման Թաթոյանը: Նրա խոսքով, նույն պատկերն է  «թեժ գծին» ստացվող զանգերի առումով: 2015 թվականին եղել է 2086 ահազանգ, 2020-ին՝ 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124:

Թեմայի այլ նորություններ