Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը:
 
Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում են նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերը:
 
2021 թվականին վերահրատարակվելու են 1-ին դասարանի «Այբբենարանը», «Եզդիերենի այբբենարանը», «Քրդերենի այբբենարանը», ինչպես նաև «Մայրենի», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների դասագրքերը: Վերահրատարակվելու են նաև 2-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Երաժշտություն», «Շախմատ», «Ֆիզկուլտուրա», 3-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», 4-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», 6-րդ դասարանի «Երաժշտություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա», 9-րդ դասարանի «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», 10-րդ դասարանի «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերը:
 
Դասագրքերը տպագրելու են «Էդիթ պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» «Նոյյան տապան», «Անտարես», «Ֆիլին» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը:

Թեմայի այլ նորություններ