Հաստատվել է արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հաստատվել է արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը

Հաստատվել է արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը և կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը:

Իրավական ակտը տարածվում է նախարարության համակարգում գործող կազմակերպությունների վրա: Ֆինանսավորումը տրվում է ըստ իրականացվող միջոցառումների` կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Սահմանվել է, որ Հայաստանում և Արցախում անցկացվելիք միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր մասնակցի համար գիշերակաց հաշվարկվում է առավելագույնը մինչև 5000 դրամ (ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում) կամ մինչև 3000 դրամ (առանց ծախսերը հիմնավորող փաստաթղթերի): Օրապահիկ սահմանվել է մինչև 2500 դրամ, իսկ ուսումնամարզական հավաքների օրական կեցության ծախսը՝ մինչև 9800 դրամ:

Տրանսպորտային ծախսերը 1 ուղղությամբ Երևան քաղաքում հաշվարկվում է 100 դրամ, իսկ Հայաստանի և Արցախի տարածքում՝ միջքաղաքային երթուղիների համար սահմանված սակագների չափերով:

ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքից դուրս անցկացվելիք մարզական միջոցառումների համար կիրառվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 390-Ն որոշման դրույթները:

Արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպությունները կարող են ֆինանսական միջոցներ ստանալ պատվոգրեր, հավաստագրեր, դիպլոմներ, մեդալներ և գավաթներ ձեռք բերելու համար: Նախատեսված են նաև ծառայությունների գրասենյակային և տնտեսական նյութերի, հագուստի ձեռքբերման և այլ ծախսեր:

Ֆինանսավորման հայտերն արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունները նախարարություն պետք է ներկայացնեն՝ համաձայն հաստատված ձևաչափի:

Թեմայի այլ նորություններ