Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել վաղ առավոտյան: Վարչապետը ծաղիկներ է դրել նահատակված զինծառայողների շիրիմներին:
Վաղ առավոտյան Եռաբլուր են այցելել և հարգանքի տուրք մատուցել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: