Հարձակում Փարիզում Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    26 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    0 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    66%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հարձակում Փարիզում Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա

Հարձակում Փարիզում Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա

Անհայտ անձինք հարձակվել են Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, տուժածներ չկան։ Ինչպես հատտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի գրել է Cumhuriyet թերթը։

Թերթի տեղեկություններով՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածք են նետվել երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Գլխավոր հյուպատոսության շենքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ կոտրվել են ապակիներ, վնասվել են նաև պատերը։ Փարիզի ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել՝ պայթուցիկի տեսակը պարզելու և հանցագործներին բռնելու համար։ Մինչ օրս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիան, որը իրականացվել է մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դեմ: Ներքին գործերի և արդարադատության նախարարությունները անմիջապես սկսել են միջադեպի հետաքննությունը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ուշադիր հետեւել հետաքննության ընթացքին։ «Մենք հատկապես կարևորում ենք դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը։ Թուրքիայի դեսպանատան, ինչպես նաև դեսպանի նստավայրի անվտանգությունն ապահովվում է հատուկ միջոցներով»,- հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը։

Թեմայի այլ նորություններ