Հարցվածների 97%-ը COVID-19-ով չվարակվելու լավագույն միջոց է համարում դիմակ կրելը. հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հարցվածների 97%-ը COVID-19-ով չվարակվելու լավագույն միջոց է համարում դիմակ կրելը. հարցում

Հարցվածների 97%-ը COVID-19-ով չվարակվելու լավագույն միջոց է համարում դիմակ կրելը. հարցում

Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 97%-ը կորոնավիրուսի համավարակից պաշտպանվում է դիմակ կրելով:

Հարցման մասնակիցներն 90% դեպքերում նշել են, որ կորոնավիրուսով չվարակվելու համար խուսափում են հանրային հավաքներից, ևս 90%­ը նշել են, որ չվարակվելու համար սերտ շփումներ չեն ունենում ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Հարցվածներն 85% դեպքերում նշել են, որ խուսափում են այցելել այնպիսի վայրեր, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանել հնարավոր չէ, իսկ 84% դեպքում հայտնել են, որ կորոնավիրուսից պաշտպանվում են ձեռքերը հաճախակի լվանալով:

Առավել քիչ դեպքերում` 2%, հարցվածները կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց են նշել ձեռքերի ախտահանիչները, իսկ 1% դեպքում հայտնել են, որ համավարակից պաշտպանվելու միջոց են օգտագործում ակնոցը:

Հարցումն անցկացվել է Հայաստանում, հունիսի 18-25-ը: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1517 ՀՀ քաղաքացի:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ