Զարմանալի դեպք է տեղի ունեցել Վարշավայի կենդանաբանական այգում, 23-ամյա հարբած տղամարդը մուտք է գործել արջի ազատավանդակ ու սպասել գազանի հարձակմանը, երբ արջը հարձակվել է վերջինիս վրա նա ցատկել է ազատավանդակի բաժանարար ջրանցքը ու երբ արջը նրա ետևից նույնպես նետվել է ջուրը, տղամարդը հարձակվել է արջի վրա, ապշած գազանը նահանջել է, իսկ երբ գինովցած հերոսը դուրս է եկել ջրից ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Արդեն ոստիկանական բաժանմունքում նրա արյան մեջ բացահայտվել է 1,5 պրոմիլ ալկոհոլ։
Հետագայում պարզ է դարձել որ Սաբինա անունով արջը նախկին կրկեսային կենդանի է դրանով էլ պայմանավորված էր նրա նահանջը հարբած տղամարդու հարձակումից հետո։