ՀԱՊԿ-ը կիսում է մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա մարտահրավերների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ-ը կիսում է մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա մարտահրավերների վերաբերյալ

ՀԱՊԿ-ը կիսում է մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա մարտահրավերների վերաբերյալ

«Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ ենք հայկական կողմի հետ։ Մի քանի օր առաջ վերադարձա Երևանից, որտեղ երկրի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկեցի սահմանային իրավիճակը»։

Այս մասին իր հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի ստանձնել է միջնորդի դեր բռնկված արյունալի պատերազմի հետևանքները կարգավորելու գործում։

«Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն տվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել հսկայական թվով կյանքեր, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, նրանց բնակիչներին ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով»,- ասել է Զասը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

«Կազմակերպությունն աջակցում է այս տարվա նոյեմբերի 26-ի Եռակողմ հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունները երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։ Մենք նաև աջակցում ենք Հայաստանի կառավարության քայլերին՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում»,- եզրափակել է նար՝ հավելելով, որ մեծ հույս ունի՝ այս տարածաշրջանի բոլոր խնդիրների փոխզիջումային լուծումներ կգտնվեն։

Թեմայի այլ նորություններ