ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար, այլ տեղեկացրել է, թե ինչ իրավիճակ է․ Շավարշ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար, այլ տեղեկացրել է, թե ինչ իրավիճակ է․ Շավարշ Քոչարյան

ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար, այլ տեղեկացրել է, թե ինչ իրավիճակ է․ Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կանխելու համար 2 գործոն կա․ մեկը՝ որն իրակնացնում է մեր ՊՆ-ն, բանակը, երկրորդը՝ դիվանագիտական ասպարեզում է, որտեղ էլ, նրա պնդմամբ, պետք է լինել բավականաչափ ակտիվ։

Նա այս մասին այսօր ասել է Միսկում՝ հայ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Քոչարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ, իսկ բանակն էլ ցույց է տվել, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա, փոխնախարարի կարծիքով՝ շատ կարեւոր է արձանագրել, թե ո՞վ էր, որ հրաժարվում էր, որ լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան հայտնաբերել, թե ով է սկսել։ Քոչարյանը նշեց՝ դեմ էր Ադրբեջանը։ Եվ այսօր, Ադրբեջանն է փորձում ներկայացնել, թե իբր հայկական կողմն է սկսել։ Հենց այն հանգամանքը, որ միշտ Ադրբեջանը դեմ է եղել, նրա համոզմամբ, խոսում է նրա մասին, որ նա է միշտ կողմ եղել նմանատիպ քայլերի։

Այդ տեսակետից, որպեսզի միջազգային դիտորդները, միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ՝ իրականում տեղի ունեցած փաստերի վրա, դրա համար իհարկե, Քոչարյանի կարծիքով, պետք են դիտորդական սարքերը՝ ընդհուպ մինչեւ տիեզերքից հետեւելով։

«Նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, ինքը նախապես պատրաստվում է եւ ինքն է ներկայացնում, թե ինքն է ենթարկվել հարձակման»,- ասաց նա։

Հարցին, թե պաշտոնական Երեւանը հիասթափվա՞ծ չէ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, Քոչարյանը նախ արձանագրեց, որ ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար։

«Կա համապատասխան հոդված, որ եթե տեղի է ունենում հարձակում, դու դիմում ես օգնության համար։ Մենք չենք դիմել։ Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար զարամանլի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ են ունեցել։

Նրա խոսքով՝ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ն ընդամենը կոչ է անում, որ կրակոցները դադարեցվեն, որովհետեւ հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի ներքաշվել։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ