Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում դրվել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված՝ «Թքել և տրորել»․ «Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին» վերնագրով հոդվածը։ Այն անդրադառնում է Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը, որը խիստ քննադատության արժանացավ հայ հանրության կողմից։ Սիմոնյանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։ Մարգարիտա Սիմոնյանի գրառումից հետո համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ պահանջելով, որ Սիմոնյանը փոխի իր ազգանունը։ Շատ շուտով ՀԱՊԿ-ի պաշտոնական էջից հոդվածը հեռացվել է։
Աղբյուր՝ 1in.am