Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատապարտել է «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հայկ Ստեփանյանի վրա հարձակումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատապարտել է «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հայկ Ստեփանյանի վրա հարձակումը

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատապարտել է «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հայկ Ստեփանյանի վրա հարձակումը

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում դատապարտել և պահանջել է պատժել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հայկ Ստեփանյանի վրա իրականացված հարձակումը․

"Երեկ իմ էջում կատարված գրառման մեջ ակնարկել էի "սառը քաղաքացիական պատերազմից" "տաք փուլի" անցնելու վտանգի, երիտասարդներ հավաքագրելու մասին։ Կարելի է ասել, որ պալանավորված "քաղաքացիական բախումների" մեկնարկը տրված է։ Խստագույնս դատապարտում եմ Հայկ Ստեփանյանի դեմ կատարված հանցագործությունը և ակնկալում ոստիկանության, ԱԱԾ-ի ու քննչական մարմինների օպերատիվ ու անհապաղ արձագանքը։ Բռնությունը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին հակասող, ուստի՝ հակասահմանադրական, հակաիրավական ու հակաօրինական արարք է։ Բռնությունը տեղ չունի ու տեղ չպետք է ունենա Հայաստանում, հանցագործները պետք է արժանանան առավելագույն պատժի, բացահայտվեն 1-ից մինչև 40-րորդը։ Հայկ Ստեփանյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում", - գրել է Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

Թեմայի այլ նորություններ