Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին. Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին. Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին. Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ

Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում  ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, ընդունվել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:

Հովհաննես Հարությունյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթով հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին:

Թեմայի այլ նորություններ