Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման:

Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 

Թեմայի այլ նորություններ