Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել

Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

Անցած երեսուն տարիներին Ձեր երկիրը հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների:

Ղազախստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, բարեկամական կապերն ամուր հիմք են՝ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Թեմայի այլ նորություններ