Հակոբ Սիմիդյանն այցելել է «Խոսրովի անտառ» արգելոց. քննարկվել են անվտանգ էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    16 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    20 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30076
  • Դոլար = 388.242

Հակոբ Սիմիդյանն այցելել է «Խոսրովի անտառ» արգելոց. քննարկվել են անվտանգ էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր

Հակոբ Սիմիդյանն այցելել է «Խոսրովի անտառ» արգելոց. քննարկվել են անվտանգ էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երեկ աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում:
 
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին, ապա հանդիպում անցկացրել՝ քննարկելու ընթացիկ աշխատանքներն ու գույքագրելու առկա խնդիրները։
 
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
 
Նախարարը շնորհավորել է պարոն Օղիկյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն արգելոցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը։
 
Ռադիկ Օղիկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել իր փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել ոլորտում նոր ձեռքբերումների գրանցելուն:
 
Հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում, որտեղ ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան: Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:
 
Ապա նախարարն այցելել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
 
Նախարար Սիմիդյանն այցը եզրափակել է Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ջրընդունիչ կայաններ։ Կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին:
 
Տեղում քննարկվել է խնդիրը, նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։
 

Թեմայի այլ նորություններ