Հակոբ Կարապետյանն այլևս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հակոբ Կարապետյանն այլևս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ

Հակոբ Կարապետյանն այլևս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ինքը Կարապետյանը:

Գրառման մեջ ասված է.

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, և նա այլեւս Երեւանի քաղաքապետը չէ:

Ավագանու գրանցված 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել:

Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Թեմայի այլ նորություններ