Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը

ՀՀ բարձր տեխնոոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը:

Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ճարտարագիտությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3 400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800 հազար դրամ է»,- գրել է Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոոգիական արդյունաբերության նախարարը հենվել է նախարարության կողմից շուրջ 150 ընկերությունների շրջանում իրականացված հարցման արդյունքների վրա, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները:

Նա կոչ է անում քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում:

«Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»,- գրել է նախարարը:

Թեմայի այլ նորություններ