Հակոբ Արշակյանը ԱՄԷ-ում կմասնակցի IDEX-2021 միջազգային պաշտպանության համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Հակոբ Արշակյանը ԱՄԷ-ում կմասնակցի IDEX-2021 միջազգային պաշտպանության համաժողովին

Հակոբ Արշակյանը ԱՄԷ-ում կմասնակցի IDEX-2021 միջազգային պաշտպանության համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու նախարարի օգնական Ինգա Վարդանյանը փետրվարի 19-22-ը գործուղվել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ IDEX-2021 միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2021 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Թեմայի այլ նորություններ