Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար

Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար

Երևանի ավագանին մարտի 16-ի նիստում որոշեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ին 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 9 մլն 700 հազար դրամ՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

«Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից դիսպանսերին հատկացվելու է 313 հազար 400 դրամ՝ հաշվեկշռում հաշվառված շարժական գույքի ձեռքբերման նպատակով»,- Այս մասին ասաց զեկուցող՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ դեռ 2020 թվականին դիսպանսերը լուծարվել էր և ցանկացավ իմանալ, թե ինչ պլաններ կան այդ կառույցի վերաբերյալ: «Ինչ պլաններ կան այդ բուժհաստատության հետ կապված, որ գույքի գնման նպատակով գումար ենք տրամադրում: Ինձ համար անակնկալ էր այս նախագիծը»,- ասաց Մանրիկյանը:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ շեշտեց, որ սույն որոշմամբ գումարը հատկացվում է շենք-շինության ձեռքբերման մասով, որն իրականացվում է «Հարկային օրենսգրքի» դրույթներին համապատասխան:

Ներսիսյանն ընդգծեց, որ լուծարային գործընթացի շրջանակում տվյալ գույքը պետք է հետ վերադարձնել Երևան համայնքի բալանսին: «Իրավական տեսանկյունից վերադարձը դիտարկվում է որպես օտարում, ինչի արդյունքում գոյանում են հարկային պարտավորություններ, որի հետևանքով մենք կիրառել ենք 99 տոկոս զեղչ»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց և ասաց, որ շենքը չեն գնում, գույքը այդ հիմնարկից անցնում է քաղաքապետարանի բալանսին:

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Թեմայի այլ նորություններ