Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջեւ ադրբեջանցիների կողմից հրահրվւած միջադեպը:

Այս մասին հայտարարություն է տարածել հյուպատոսությունը՝ նշելով, որ դատելով դեպքերի հաջորդականությունից`ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպուած խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված եւ ուղղորդված:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարել հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները:

Հիշեցնենք, հուլիսի 21-ին Լոս Անջելեսի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանատան մոտ խաղաղ հավաք է անցկացրել՝ ի նշան հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի: Խաղաղ ցույցին միջամտել են ադրբեջանցիները՝ հեռանալիս հարձակվելով հայ աղջիկների վրա: Աղջիկներին պաշտպանելու համար հայ երիտասարդները հարվածներ են հասցրել ադրբեջանցիներին, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:

Լոս Անջելեսի քաղաքապետը, արձագանքելով ցույցերին ու հայ եւ ադրբեջանցի երիտասարդների ընդհարումներին, թվիթերի իր էջում հայերին աջակցող հայտարարություն էր թողել՝ նշելով, որ դեմ է Ադրբեջանի կողմից ցուցաբերվող բռնությանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

 

Թեմայի այլ նորություններ