Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ գիշեր ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդն իրականացրել է մոտավորապես 120 կրակոց, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային եւ այլ ավելի մեծ տրամաչափի զենքեր։ Այս մասին այսօր Իջեւանի միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում, ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանագծի երկայնքով, այդ թվում՝ նաեւ Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաեւ Գեղարքունիքի 2-րդ բանակային կորպուսի հատվածում, նախիջեւանյան 4-րդ եւ 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այդ 120 խախտումներն ամբողջ սահմանի հատվածով կարելի է համարել, որ ամբողջ սահմանի լարվածությունը թուլացել է։

Նա նշեց, որ վիրավորների առումով իրավիճակը չի փոխվել, 1 վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։

«Այս՝ անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն։ Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են լատինատառ կեղծ հաղորդագրություններ՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին։ Ես արդեն հայտնել եմ, որ դրանք կեղծ լուրեր են, չտրվեն դրանց։ Օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որպեսզի դա հերքեն։ Ըստ էության՝ այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ