Հակառակորդի լռությունը կարող է ունենալ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բաղադրիչներ. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հակառակորդի լռությունը կարող է ունենալ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բաղադրիչներ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի լռությունը կարող է ունենալ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բաղադրիչներ. Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի մեկ-երկու ժամից կլրանա 24 ժամը , որ հրադադարը Տավուշի սահմանային գոտում պահպանվում է: Այլ հարց է, թե դա ինչով է պայմանավորված: Այն կարող  ունենալ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բաղադրիչներ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված հակառակորդի տևական լռությունը:

«Մենք տարիների ընթացքում տեսել ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից տարատեսակ ու տարօրինակ լռություններ, որոնք նշանակել են պլանավորում կամ միտումնավոր ինչ-որ իրավիճակի ընտելացում, որպեսզի հաջորդ փուլում ինչ-որ սադրանքներ կատարվեն:

ՀՀ  զինված ուժերը ամբողջովին վերահսկում են իրավիճակը, տիրապետում ամբողջ ինֆորմացիային: Դիտարկվում են, և տեսանելի է հակառակորդի թե ցամաքային, թե օդային ցանկացած գործողություն:

Հայկական կողմը  պատրաստ է այդ սադրանքներին պատասխանելու, անհրաժեշտության դեպքում նաև շատ ցավոտ կանխարգելիչ հարվածներ հասցնելու»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ