Այսօր՝ հունիսի 24-ին, Մոսկվայում ընթանում է Երկրորդ համաշխարհային և Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական շքերթը: Նշենք, որ 75 տարի առաջ հենց այդ օրն է Կարմիր հրապարակում հաղթանակի առիթով առաջին մեծ զինվորական շքերթն անցկացվել։ Հիշեցնենք, որ զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։