Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր. «Ամերիկայի ձայն»
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր. «Ամերիկայի ձայն»

Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր. «Ամերիկայի ձայն»

USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19-ի դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Հաղորդակցությունը չափազանց կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տեսակապային քննարկմանը Եվրոպայում և Եվրասիայում COVID-19-ի դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով՝ այս ճգնաժամն էլ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

«Հաղորդակցությունը մեր առաջնահերթություններից է՝ վստահ լինելու համար, որ մեր գործընկերները ստանում են ճշգրիտ տեղեկատվություն»,- ասել է Բիրմանը:

Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, ևս ընդգծել են համավարակի պայամններում հանրային իրազեկության և հաղորդակցության կարևորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության բարձրացման հարցում, որը Գրիզերը որակել է արդյունավետ: «Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին»,- ընդգծել է Գրիզերը:

Բանախոսները համակարծիք են եղել՝ հանրային իրազեկության խնդրի կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցրել է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19-ի դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծել է. «Գործող իշխանություները հաջողությամբ բալանսավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ և ԱՄՆ-ի միջև: Երևանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռևս համավարակից առաջ: Հայաստանում, սակայն, ռուսական լրատվական աղբյուրների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար»,- նշել է Գրիզերը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ