Գյումրիում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն իշխանության
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Գյումրիում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն իշխանության

Գյումրիում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն իշխանության

Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր տեղի է ունեցել «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանի ու «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հավաքված քաղաքացիները հայտարարել են, որ իրենք տեր են կանգնելու հեղափոխության արժեքներին, նշել են, որ թույլ չեն տա նախկին ուժերի վերարտադրություն, քանի որ հենց նախկինների երկարամյա թալանի պատճառով է թուլացել երկիրն ու բանակը և հենց նախկիններն էին, որ երկիրը պայթող ականի նման հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Գյումրիի հրապարակում հավաքվածները պահանջել են պատասխանատվության ենթարկել Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի հիմնական մեղավորներին:

«2018-ին նա մեզ պարգևեց ազատություն հեղափոխության միջոցով: Վարչապետն ինձ համար կուռք չէ, բայց ազնիվ է, և մաքուր: 44-օրյա պատերազմին ամեն ինչ վերցրեց իր վրա, փրկելով 30.000 զինվորի կյանք»,-ասաց Թումանյանն ու հայտարարեց, որ չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն այցելելու է Գյումրի:

Ելույթներից հետո տեղի է ունեցել երթ, իսկ մինչև երթը՝ քաշքշուկ և ծեծկռտուք։ Ըստ ականատեսների՝ հանրահավաքի ընթացքում ներկաներից մեկը ձու է նետել ելույթ ունեցողների կողմը և վիրավորել է ելույթ ունեցողներին, որի պատճառով Վարդանանց հրապարակում հավաքվածները հետապնդել են վերջինիս, հասնելով Աբովյան փողոց գտել և ծեծի են ենթարկել: Ծեծկռտուքը դադարել է ոստիկանների միջամտությունից հետո: Ոստիկաններին հաջողվել է ծեծվող քաղաքացուն օղակի մեջ առնել և առանձնացնել ամբոխից։ Ոստիկանությունը նաև ծեծին մասնակից քաղաքացիներին է բերման ենթարկել:

Թեմայի այլ նորություններ