Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի։ Այն կյանքի կոչելու համար համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և «ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրի Գյումրու մասնակիցների միջև, որով ազդարարվել է համայնքային ծրագրի մեկնարկը։

33875ebc-936c-4dc6-afb4-a80ca478d8ea.jfif (147 KB)

«Մենք կազմակերպություն ենք, որն աշխատում է մարդկանց հետ քաղաքական գործընթացների ներգրավման տեսանկյունից։ Օգնում ենք, որպեսզի մարդկանց ձայները, կարծիքները լինեն լսելի, որպեսզի քաղաքական գործընթացները մարդկանց համար արդյունքներ ապահովեն»,-ծրագրի մեկնարկին հայտարարել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։

324cf19f-54da-46b8-af69-91f8afbefaee.jfif (135 KB)

Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ծրագիրը երկար ճանապարհ է անցել։

«Ծրագիրը 2 կոմպոնենտ ունի՝ դիմադրող համայնք և պատրաստված քաղաքացի, ով կարող է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Մինչ ապաստարանի ծրագրի ընտրությունը տարբեր քննարկումներ ու հանդիպումներ են կայացել։ Շատ առաջարկներ եղան՝ սկսած փողոցաշինությունից, տրանսպորտից, տարբեր ենթակառուցվածքներից, քաղաքի ծայրամասերը զարգացնելուց, տնակային թաղամասերից, բայց մենք կանգ առանք անվտանգային ծրագրի վրա։

e793cfb2-306d-451b-bcc4-750932c0bd66.jfif (171 KB)

Ծրագիրը երկար ճանապարհ է անցել և արդեն հասել է իրականացման փուլին»,- նշում է Մուրադյանը։

«ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրում 3 համայնք է ներգրավված՝ Գյումրին, Ճամբարակն ու Արտաշատը։ Նպատակն է ամրապնդել այդ համայնքների կին առաջնորդների հմտությունները և հնարավորություն տալ համայնքային ծրագրերի միջոցով հաղթահարել համայնքում առկա խզվածքներն ու բաժանումները։

«Ծրագիրն ի սկզբանե միտված էր համայնքի և ՏԻՄ համագործակցությանը, ՏԻՄԸ-ում պետք լսելի բնակչի ձայնը։ Այս խմբում բոլորը կին են, որոնք նախաձեռնող են, ունեն կարևոր ծրագրեր, որոնք ուզում են կյանքի կոչել, ինչի համար հարթակ էր պետք։ Քանի որ ինքս Գյումրու ավագանու անդամ եմ նաև, ցանկություն ունեցա խմբում ընդգրկվելու։ Հետաքրքիր համագործակցություն սկսվեց սկսած ծրագրի և թեմայի ընտրության փուլից։ Ծրագրային պահանջ էր, որ թեման ինքներս էինք առաջարկելու, ընտրելու։ Մենք էինք որոշելու, թե որն էր Գյումրու համար ամենակարևորը։ Նաև նախանշելու էինք լուծման տարբերակաները։ Ընտրեցինք անվտանգությունը, այս դեպքում նաև քաղաքացիական պաշտպանությունը»,- մանրամասնում է Մուրադյանը։

Այն, որ անվտանգությունն է եղել առաջնային, միանձնյա չեն որոշել։ Ծրագրի մասնակիցները հունվար-փետրվար ամիսներին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչների, ՏԻՄ ներկայացուցիչների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Դրանց արդյունքում վերլուծել, համադրել են հավաքագրված տեղեկություններն ու հասկացել, թե որն է թիվ մեկ խնդիրը։

49154bc8-c976-463d-aff6-9c681e403d14.jfif (187 KB)

Արդյունքում մշակված ծրագրի իրականացումը ենթադրում է թե՛ բնակիչների, և՛ թե ՏԻՄ անդամների ակտիվ ներգրավում ու համատեղ ջանքերի ներդրում՝ ուղղված համայնքի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը։

Տեղական խնդիրը ծրագրի մասնակցիներն ուսումնասիրել են միջազգային հարթակում նաև։ Փորձի ուսումնասիրման նպատակով նրանք ուսուցողական-ճանաչողական այցով եղել են Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Բելֆաստում։ Այցի շրջանակներում հանդիպել են Բելֆաստի խոշորագույն փառատոն «Ֆիլա ֆոբեյլի» կազմակերպիչների, Բելֆաստի ավագանու ներկայացուցիչների, «Լավ հարաբերություններ» անունը կրող համայնքային կառույցի պատասխանատուի և այլոց հետ։

Ծրագիրը կիրականացվի Գյումրու դպրոցներից մեկում։

a3fb58eb-fc9c-4f14-8486-32671a34b715.jfif (174 KB)

Նշենք, որ նախաձեռնությունը կրում է Կատարինե Զալյան-Մանٳկյանի անունը՝ կարևորելով հայ կանանց գործունեության և առաջնորդության հին ավանդույթը երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքում։

Կատարինեն 1919 թվականին ՀՀ խորհրդարանում ընտրված առաջին երեք կանանցից ﬔկն էր, որն ակտիվ քայլեր ձեռնարկեց դժվարին ժամանակներում՝ բարելավելով հայերի կյանքը։

Թեմայի այլ նորություններ