Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Գյումրիում  բացվեց  Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը:

Մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև  Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց  քաղաքում գործել  է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում:  

«Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն  այսպես  եք  հիշում»-նշեց անվանի մարզիկի մայրը՝  Ասյա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ անվանի մարզիկի անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա:

Գյումրու քաղաքապետը հյուրերին տեղեկացրեց, որ դպրոցում կտեղադրվի նաև անվանի ծանրամարտիկի կիսանդրին:

Թեմայի այլ նորություններ