Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:
 
Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:
 
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
 
Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
 
Ընդհանուր առմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին 1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020 թվականին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ