Գումարի դիմաց նորածնին այլ անձի հանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30076
  • Դոլար = 388.242

Գումարի դիմաց նորածնին այլ անձի հանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿ

Գումարի դիմաց նորածնին այլ անձի հանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿ

2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2000 ԱՄՆ դոլարով վաճառել երևանաբնակ ամուսինների:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ հավելելով.

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ 2000 ԱՄՆ դոլլարով երեխայի վաճառքի շուրջ՝ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել գնորդին՝ Երևանի բնակչուհուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, հրապարակելով մանրամասներ այս գործից, հայտնել էր, որ նորածնի մայրը երեխային ունեցել է արտաամուսնական կապից, նախատեսված 2 հազար դոլարի փոխարեն գնորդ կնոջից ստացել է 50 հազար դրամ, իսկ ձերբակալվածներից մեկը Երեւանի բուժհաստատություններից մեկի մանկաբարձուհին է:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ