Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական ​​կենտրոնին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական ​​կենտրոնին

Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական ​​կենտրոնին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝  սեպտեմբերի 23-ին, ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես՝ 2017թ.-ին ընդունված՝ Լեհաստանի Սեյմի «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը: Այդ համատեքստում Յակուբ Օշիեցկին նշել է, որ Հայաստանի ազգային արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։

Գրիգոր Արշակյանը,  բարձր գնահատելով հայագիտության ոլորտում օտարազգի գիտնականների կատարած նշանակալի ներդրումը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական ​​կենտրոնին:

 Նշվել է, որ փոխգործակցության շրջանակում  նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև:

Երկուստեք կարևորվել է  հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը:

Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 2019թ.-ին՝ Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանում: Այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Լեհաստանի գիտության նախարարության կողմից ու հանդիսանում է Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող Արվեստների և գիտությունների ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում: Կենտրոնի ծրագրերի գլխավոր առանցքը լեհահայության պատմության ու արխիվային մատենագիտության ուսումնասիրությունն է, արխիվային և վերլուծական հետազոտությունների կատարումն ու արդյունքների տարածումը:

Թեմայի այլ նորություններ