Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար

Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գնդեվազ համայնքում մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ.  սեպտեմբերի 15-ին Գնդեվազ համայնքի 54-ամյա բնակիչը, դրսևորելով խտրական վերաբերմունք, առանց որևէ պատճառաբանության, հրապարակային հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացիների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:

Կողմերը, զինվելով փայտյա մահակներով և մետաղյա ձողերով, 2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված տարածքում հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր:

Հանդիպումը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում կողմերը, միմյանց նկատմամբ իրենց գերակայությունը ցույց տալու համար, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Գնդեվազ համայնքի բնակիչների նկատմամբ, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով, հարվածներ են հասցրել միմյանց և իրենց գործողությունները զուգորդելով նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ փոխադարձաբար քարեր են նետել և վնասել շրջակայքում գտնվող ավտոմեքենաները՝ այդ կերպ խախտելով համայնքի բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրը, խաթարելով բազմաթիվ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, նրանց մոտ առաջացնելով  տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:  Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երեք մեղադրյալների նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ