Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Նա շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ։

Երրորդ Հանրապետության ծնունդը եղավ հայ ժողովրդի գիտակցված գոյապայքարի արժանապատիվ հաղթանակի արձանագրումը։ Այս օրը մեզնից յուրաքանչյուրի համար առիթ է՝ խորհելու մեր պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների մասին, արժևորելու  ձեռքբերումներն ու նախանշելու անկախ պետականության հետագա զարգացման հնարավորությունները։

Անկախությունն ազգերին հեշտությամբ չի տրվում։ Այն ազգի հերոս զավակների թափած արյամբ է կերտվում: Թերևս, այս գիտակցումն է, որ մեզնից յուրաքանչյուրին  պետք է առաջնորդի իր տեղում անել ամեն հնարավորն ու անհնարինը՝ արժանի լինելու նրանց, անխախտ պահելու անկախ ապրելու մեր իրավունքը, իրավունք, որը հայ ազգը վաստակել է իր միասնականության ու վճռականության շնորհիվ։

Համազգային օրվա խորհուրդը կարևորելով՝ ցանկանում եմ խոնարհումս բերել հայ ժողովրդի անկախ ապրելու իրավունքի հարատևության համար անձնվիրաբար զոհված մեր հայորդիների հիշատակին։

Հանուն անկախ Հայաստանի Հանրապետության բարգավաճման՝ մաղթում եմ խաղաղություն, ամուր կամք և միասնականություն»:

Թեմայի այլ նորություններ