Գեղաշենում բացվել է համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղաշենում բացվել է համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը

Գեղաշենում բացվել է համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի հետ Գեղաշեն համայնքում ներկա է գտնվել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողութունը մեկնարկել է փոքրիկ միջոցառմամբ, ապա տեղի է ունեցել օծման արարողությունը, որն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

Հիմքից կառուցված մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր դեռ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ապա 2020 և 2021 թթ. սուբվենցիաներով իրականացվել են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները:

Ժամանակակից պայմաններով և լուսավոր մանկապարտեզ է հաճախելու համայնքի շուրջ 140 երեխա:

Թեմայի այլ նորություններ