Գեղարքունիքում ընթանում է համամարզային շաբաթօրյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Գեղարքունիքում ընթանում է համամարզային շաբաթօրյակ

Գեղարքունիքում ընթանում է համամարզային շաբաթօրյակ

Վաղ առավոտվանից, չնայած ցուրտ ու անձրեւոտ եղանակին,  Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին, անտառամերձ գոտիներում, գետաբերաններում «Սեւան Ազգային պարկի» տարածքներում իրականացվում են աղբահավաքման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ: Համամարզային շաբաթօրյակի  աշխատանքներին ներգրավված են բոլոր համայնքապետարանների եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային  ենթակայության  կրթամշակութային եւ առողջապահական  հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան Ազգային պարկի», մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում է  շուրջ 417 կազմակերպություն, 8400 մարդ, օգտագործվում է 154 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքը տեղերում համակարգում եւ վերահսկում են մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները։ Շաբաթօրյակի ընթացքը շրջայցի միջոցով դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Թեմայի այլ նորություններ