Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզից 2020 թվականի Արցախյան պատերազմում թշնամու դեմ մարտնչած և ծառայությունից վերադարձած մի խումբ զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրվել են նաև նույն պատերազմում հերոսաբար զոհված մի շարք հայորդիներ:

Սեպտեմբերի 17-ին մեդալները զինծառայողներին և նրանց հարազատներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ:

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը Ներքին Գետաշեն համայնքում պատերազմից վերադարձած Արմեն Արամի Աբգարյանին շնորհված հուշամեդալը, հասցեատիրոջ բացակայության պատճառով, հանձնեց նրա կրտսեր եղբորը՝ ապագա զինվոր Արտյոմին:

Պարգևներ են հանձնվել նաև Սևանի տարածաշրջանի համայնքներից պատերազմին մասնակցած 10 զինծառայողների, որոնցից մեկին՝ հետմահու:

Նույն օրը, 2020 թվականի Արցախյան պատերազմից վերադարձած զինծառայողներին պարգևատրումներ , ինչպես նաև հետմահու շնորհված մեդալներ հանձնվեցին նաև մարզի մյուս համայնքներում:

Թեմայի այլ նորություններ