Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

 Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնել Սանոսյանը, անդրադառնալով տարածվող տեղեկություններին Գեղարքունիքի մարզի սահմանների ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացումների վերաբերյալ, նշեց՝ այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակառակորդը պետք է դիրքավորվեր, սակայն չի կարողացել դա անել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Այս պահին նրանք իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետը:

ՀԺ հարցին՝ հիմա իրավիճակը հանգի՞ստ է՝ մարզպետը պատասխանեց. «Հանգիստ է, որեւէ այլ արտառոց միջադեպ չկա, մեր զորքերը ամբողջ իրավիճակին տիրապետում են»: Այսինքն՝ խոսք չկա՞ մեր սահմանից ներս մտնելու, առաջ գալու մասին, փորձեցին ճշտել. «Ոչ, մերոնք տեղում են, ամեն ինչ իրենց հսկողության տակ է, բախումներ, կրակոց չեն եղել»:

Մարզպետը հարկ համարեց ընդգծել, որ հակառակորդը առաջ չի եկել.«Մեր տարածք մուտք չեն գործել, առաջ գալու փորձեր չեն եղել։ Ընդամենը պոստերի տեղերն են հստակեցնում, որ սահմանագծով ճիշտ դիրքավորվեն»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հակառակորդը այդ գործողությունները սկսել է իրականացնել այսօր։

Թեմայի այլ նորություններ