Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ:

Հանդիպման սկզբում մարզպետը ողջունել է բուժհիմնարկների տնօրեններին, շնորհավորել նրանց ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ  և շնորհակալություն հայտնել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում կատարած թիկունքային աշխատանքների, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին համար:

Մարզպետը մարզի բուժհիմնարկների տնօրեններին հորդորել է ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի հետ, որպեսզի ոլորտին վերաբերող բոլոր տեսակի խնդիրները ժամանակին և սահմանված կարգով լուծում ստանան:

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրել է մարզում համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների պատկերը:

«2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 29 133 քաղաքացի, որն այնքան էլ գոհացուցիչ ցուցանիշ չէ: Մենք պետք է պատվաստումներին ուղղված աշխատանքները կազմակերպենք այնպես, որպեսզի մինչև տարեվերջ մարզի բնակչության կեսից ավելին պատվաստումներ ստանա»,- նշել է Լուսինե Վարդանյանը:

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի համայնքներում Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես՝ պատվաստումներին, Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ հարկավոր է գործընթացի վերաբերյալ լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել՝ դրանք սկսելով նախ բնակչության շրջանում ճիշտ իրազեկում իրականացնելուց:

«Համավարակի տարածումը հնարավոր է կանխել միայն պատվաստումների շնորհիվ: Եվ եթե դուք կարողանաք ձեր աշխատակազմերի միջոցով պատվաստումների վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը, ես կարծում եմ, որ նրանց շրջանում կմեծանա վստահությունը պատվաստումների հանդեպ, և մենք կունենանք պատվաստվողների թվի կտրուկ աճ: Համոզված եղեք, որ այդ գործընթացի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տարածելու առաջին աղբյուրը դուք եք և պետք է այն իրականացնեք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով»,-բուժհիմնարկների տնօրեններին դիմել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Համավարակի դեմ պատվաստումների գործընթացը մարզում ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետը հանձնարարել է բուժհիմնարկների տնօրեններին հոկտեմբերի 1-ից պատվասումների քանակի վերաբերյալ իրականացնել պլանավորում և յուրաքանչյուր օր մարզպետարանի համապատասխան ստորաբաժանում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Հանդիպման ընթացքում Կարեն Սարգսյանը բուժհիմնարկների տնօրենների հետ քննարկել է նաև մարզում պատվաստումների նպատակով շրջիկ խմբերի գործունեության ներդրման և որոշ բուժհիմնարկներում պատվաստանյութերի պահպանման նպատակով սառցարանների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր՝ արձանագրելով, որ խնդիրները Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրաձայնվել են ՀՀ առողջապահության նախարարությունում և գտնվում է քննարկման փուլում:

Հանդիպման ավարտին բուժհիմնարկների տնօրենները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել են կարգավորման անհրաժեշտություն ունեցող մի շարք աշխատանքային բնույթի թեմաներ:

Թեմայի այլ նորություններ