Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Հայաստանի Անկախության օրվա ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Հայաստանի Անկախության օրվա ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին

Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Հայաստանի Անկախության օրվա ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին

Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:

«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:

Բուայեն գրել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանն ունի հազարավոր երիտասարդների կորուստ, կան հազարավոր վիրավորներ և հայ գերիների ընտանիքների անորոշություն:

«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն:

 

Թեմայի այլ նորություններ