Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմմուրն առաջարկել Է Սարկոզիին միջնորդություն հանձնարարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմմուրն առաջարկել Է Սարկոզիին միջնորդություն հանձնարարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում

 Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմմուրն առաջարկել Է Սարկոզիին միջնորդություն հանձնարարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում

 «Ռեկոնկիստա» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրն առաջարկում Է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ արտաքին գործերի նախկին նախարար Յուբեր Վեդրինին հանձնարարել միջնորդական առաքելություն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար: Փետրվարի 28-ին այդ մասին նա հայտարարել Է RTL ռադիոկայանի եթերում:

«Ես առաջարկեցի ուղակել հաշտության առաքելություն Նիկոլա Սարկոզիի եւ Յուբեր Վեդրինի՝ Ռուսաստանում հարգված քաղաքական գործիչների գլխավորությամբ՝ ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու փորձի համար»,- ասել Է նա: Զեմմուրը հիշեցրել Է, որ «Սակոզին համնաման առաքելություն Է կատարել 2008 թվականի Վրաստանի իրադարձությունների ժամանակ»: «Ես կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ Է անել ամեն ինչ՝ իրադրությունը խաղաղեցնելու համար»,- հայտարարել Է նախագահի թեկնածուն: Նա նշել Է, որ «ութ տարվա ընթացքում Փաիզը եւ Բեռլինը չկարողացան Կիեւին հարկադրել կատարելու Մինսկի համաձայնությունները, որոնք նախատեսում են Դոնբասի ինքնավարության հարգում»:

«Փաստորեն Ուկրաինային թույլ Էին տալիս կրակ արձակել այդ տարածշրջանի բնակչության վրա»,- ասել Է քաղաքական գործիչը: «Այժմ կարեւոր Է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք եւ պարտավորվել Ուկրաինային չընդունել դաշինքի կազմ»,- ասել Է Զեմուրը: Զեմուրը մտնում Է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակի հավակնորդների առաջին եռյակի մեջ, որոնց առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին:

Գործող նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ պաշտոնապես չի հայտնել իր պլանների մասին, բայց, ինչպես կարծում Է վերլուծաբանների մեծ մասը, Ֆրանսիայի ղեկավարը պատրաստվում Է իր թեկնածությունն առաջադրելու երկրորդ ժամկետի համար: Ընտրարշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ