Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ֆրանսերենի ուսուցման բարելավմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ֆրանսերենի ուսուցման բարելավմանը

Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ֆրանսերենի ուսուցման բարելավմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում բավականին տարողունակ կրթական ծրագրեր են իրականացվում, և այս հանդիպումը հերթական առիթն է քննարկելու համագործակցության ընդլայնման ներուժը և ուղենշելու զարգացման հեռանկարները:

Դեսպան Անն Լույոն իր հերթին ընդգծել է երկկողմ և բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը, ըստ դեսպանի, կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ դեսպանն ընդգծել է Երևանի թիվ 119 դպրոցում ֆրանսերենի ուսուցման փորձն այլ հաստատություններում տարածելու հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ֆրանսերենի դասավանդման գնահատման կազմակերպմանը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա խնդիրներն ու ուղենշելու գործնական քայլեր ֆրանսերենի ուսուցման բարելավման համար:

Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների կրթական ծրագրերի զարգացման համագործակցությանը:

Ողջունելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված առանձին քայլերը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է երկկողմ ձևաչափով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մի փուլում, երբ կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համատեքստում գերակա է ՄԿՈՒ հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրումը, կրթական ծրագրերի վերափոխումը, մասնավորապես՝ դուալ կամ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրումը՝ կարևորելով ֆրանսիական փորձն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մասնագիտական կրթության այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհի գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչի զարգացման միջոցով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման այլ հարցերի:

Թեմայի այլ նորություններ