Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորման ուղիները: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Հանդիպումների ժամանակ նախարարն իր զրուցակիցների հետ քննարկել է այն միջոցները, որոնք հնարավոր կլիներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման և լարվածության թուլացման համար»։

Լը Դրիանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մոտակա շաբաթների ընթացքում շարունակել քննարկումները, այդ թվում՝ նախարարների մակարդակով: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ը ընդգծել է, որ այս ուղղությամբ իրենց ջանքերը համակարգում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, որոնք, ինչպես և Փարիզը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան լիովին հավատարիմ է կողմերի միջև բովանդակալից երկխոսության կազմակերպմանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի կայունացման և տևական խաղաղության հաստատման համար»,- հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև ողջունել է սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա նախորդ տարվա հակամարտության ավարտից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին ուղիղ շփումն է, որն իր ներդրումն է ունեցել Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման գործում:

 

 

Թեմայի այլ նորություններ