Ֆրանսիական կինոյի հավերժացած աստղը. Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Ժան-Պոլ Բելմոնդոյին (լուսանկարներ, տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիական կինոյի հավերժացած աստղը. Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Ժան-Պոլ Բելմոնդոյին (լուսանկարներ, տեսանյութ)

Փարիզի «Հաշմանդամների տանը»՝ դերասանի մտերիմների, երկրի նախագահի, կինոյի և սպորտի համաշխարհային գործիչների ու հարազատների ներկայությամբ տեղի ունեցել  Համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի ազգային արարողությունը:

Համալիրի բակում հավաքվել էին Բելմոնդո ընտանիքը, Ֆրանսիայի կառավարության անդամները, այդ թվում ՝ վարչապետը, դերասաններ, ռեժիսորներ, մարզիկներ: Ներկաների թվում է եղել  Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վերջինը ժամանել է  Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Էմանուել Մակրոնը՝ կնոջ՝ Բրիջիտի ուղեկցությամբ:

Բելմոնդոյի դագաղը՝ ծածկված Ֆրանսիայի դրոշով, տարել են Ազգային գվարդիայի զինվորները:

Հրաժեշտի արարողության ժամանակ Ազգային գվարդիայի նվագախումբը կատարել է  Էնիո Մորիկոնեի «Չի Մայ» ստեղծագործությունը, որը Բելմոնդոյի մասնակցությամբ «Պրոֆեսիոնալը» ֆիլմից է:

Ֆրանսիացի դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին, Փարիզում ՝ 88 տարեկան հասակում, սիրելիների շրջապատում: Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում: Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շունչը» ֆիլմը նրա համբավի պիկն է համարվում:

Թեմայի այլ նորություններ